Թուրքիան զգուշացնում է ԶԼՄ-ներին զերծ մնալ անտառային հրդեհի վերաբերյալ «ապատեղեկատվություն» տարածելուց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Նա ասել է, որ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեխնիկական հետաքննություն է անցկացնում սոցիալական ցանցերում «տեղեկատվական աղտոտում» առաջացրած գրառումների վերաբերյալ:

«Սոցիալական ցանցերում ապատեղեկատվության բովանդակությունը չպետք է հարգվի»,-ասել է Ալթունը:

Հրդեհը բռնկվել է երեքշաբթի երեկոյան Մարմարիս հանգստավայրի մոտ գտնվող անտառապատ տարածքում եւ քամու պատճռով սկսել է տարածվել։