Անցած գիշեր հորդառատ անձրեւի հետեւանքով Օչամչիրայում հեղեղվել են մասնավոր տնային տնտեսություններ։ Ջրի մակարդակը տեղ-տեղ հասել է կես մետրի, գրում է Апсныпресс-ը։
Քաղաքի անձրեւաջրերը չեն կարողանում հաղթահարել ջրի հսկայական հոսքը: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 01.04-ին գրանցվել է ջրահեռացման նպատակով փրկարարների առաջին մեկնումը։ Օչամչիրա քաղաքի Որոնողափրկարարական ջոկատի անձնակազմն աշխատել է ամբողջ գիշեր եւ շարունակում է աշխատանքն անդադար։ Առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ մոտ 20 տնային տնտեսություններ օգնություն են ստացել։




























