Երեւանում այսօր` օգոստոսի 13-ին մեկնարկում են 5-րդ համահայկական խաղերը: Բացման արարողությունը մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 21-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:

Խաղերն ընթանում են «Միասնություն սպորտի միջոցով» կարգախոսով:

Խաղերի կապակցությամբ փակ է լինելու երթեւեկությունը Երեւանի մի շարք փողոցներում:

Համահայկական 5-րդ խաղերը կայանալու են օգոստոսի 13-21-ը: Դրանց անցկացվելու են 10 մարզաձեւերում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, մեծ թենիս, սեղանի թենիս, բադմինթոն, լող, թեթեւ ատլետիկա, մինի-ֆուտբոլ:

4-րդ համահայկական խաղերին մասնակցել են աշխարհի 27 երկրների 94 համայնքների ներկայացուցիչներ: