Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում տեղի ունեցավ 5-րդ Համահայկական խաղերի բացման արարողությունը: Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը վառեց գլխավոր ջահը, իսկ Խաղերը բացված հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

5-րդ Համահայկական խաղերի մասնակիցների թիվը ռեկորդային է` 125 քաղաքների 3 հազար մարզիկեր: Խաղերի ծրագրում ընդգրկված են ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղան թենիս, աթլետիկա, լող, բադմինտոն եւ շախմատ մարզաձեւերը: