Վարշավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ:

69 կգ քաշային կարգի եզրափակիչում Սարգիս Քոչարյանը հաղթեց ռուսաստանցի Դմիտրի Կեսոպուլոյին եւ արժանացավ ոսկե մեդալի: 50 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանն ու 85 կգ քաշային Կարեն Աբգարյանը գրավեցին երրորդ տեղը:

42 կգ քաշային կարգում Արթուր Սիմոնյանը բավարարվեց 5-րդ տեղով, 58 կգ քաշային Խաչիկ Կարապետյանը միայն 11-րդն է: