Շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին` 12-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց ամերիկացի Ռեյ Ռոբսոնին, վաստակեց 10 միավոր եւ ապահովեց առնվազն փոխչեմպիոնի տիտղոսը: Հովհաննիսյանին հասնելու կամ շրջանցելու հնարավորություն ունի լեհ Դարիուս Շվայրցը, որը 12-րդ տուրում սեւերով հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին (8,5 միավոր) եւ վերջին տուրից առաջ ունի 9,5 միավոր: