Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն Մանչեսթեր Յունայթեդը հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը: Պրեմյեր լիգայի առաջնության առաջին տուրում Յունայթեդը մրցակցի խաղադաշտում Ռունիի եւ Յանգի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց Վեստ Բրոմվիչին:

Չելսին նոր գլխավոր մարզիչ Վիլաշ-Բոաշի առաջին պաշտոնական խաղում չկարողացավ հաղթել Սթոք Սիթիին` 0:0: Հաշիվը չբացվեց նաեւ Նյուքասլ - Արսենալ, Տոտենհեմ - Էվերտոն հանդիպումներում: Լիվերպուլն ու Սանդերլենդը մեկական գնդակ փոխանակեցին: