Բրիտանական Ջերսի կղզում` ֆրանսիական ծովափից 65 կմ հեռավորության վրա գտնվող Լա-Մանշ նեղուցում, հանցագործը դանակով հարձակվել է ընտանիքի անդամների վրա: Դրա հետեւանքով` 6 մարդ, այդ թվում 2 երեխա մահացել է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հանցագործության կասկածանքով 30-ամյա տղամարդը ձերբակալվել է: Անցկացվում է հետաքննություն:
Հարձակման պատճառները դեռեւս անհայտ են: Նախնական տվյալներով, տղամարդը սպանությունը կարող էր կատարել կենցաղային հիմքի վրա, հաղորդում է RBC-ն:
Ջերսի կղզին համարվում է բրիտանական թագավորական ընտանիքի տիրույթներից մեկը, սակայն ֆորմալ ձեւով ընդգրկված չէ Մեծ Բրիտանիայի կազմում:



























