ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են «Սապսան» ճեպընթաց գնացքի պայթեցումը:

Ծառայության աշխատակիցները ձերբակալել են միջազգային խմբավորման մասնակիցներին, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում Մոսկվայի եւ Պետերբուրգի միջեւ գտնվող երկաթուղագծում, հաղորդում է «Կոմերսանտը»:

Ճշտվել է նաեւ չկայացած պայթյունի վայրը. ռումբը նախատեսում էին տեղադրել Ֆիրսանովի պլատֆորմի վրա:

Գիշերային ժամերին այնտեղ ամայի է, բացի այդ հարեւանությամբ կա ավտամայրուղի, ինչը կհեշտացներ ահաբեկիչների փախուստը պայթյունից հետո:

Հետաքննության տվյալներով, ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը Կաբարդինո-Բալկարիայի  22-ամյա բնակիչ Իսլամ Խանուժեւն է:

Կասկածյալները ձերբակալվել են: Նրանք արդեն սկսել են խոստովանական ցուցմունքներ տալ:

«Սապսան»-ը ճեպընթաց գնացք է, որը ձեռք է բերվել «Ռուսական երկաթուղագծեր» ԲԲԸ-ի կողմից` ռուսական երկութաղագծերի վրա շահագործելու նպատակով: