Ճապոնիան խոստանում է այլեւս երբեք չպատերազմել: Նման հայտարարություն է արել այդ երկրի վարչապետ Նաոտո Կանը Ճապոնիայի կապիտուլյացիայի 66-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հաղորդում է РСН-ը:

Ճապոնական ժողովուրդը խորը ապաշխարում է, նկատել է նա եւ խոստացել գործադրել բոլոր ջանքերը, որ Երկրորդ աշխարհամարտի ողբերգությունը չկրկնվի:

1945թ. օգոստոսի 15-ին կայսր Հիրոհիտոն հայտարարեց Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին: Դրանից հետո զինվորները սկսեցին զանգվածաբար հանձնվել: Կապիտուլյացիայի ակտը ստորագրվեց սեպտեմբերին ամերիկյան «Միսսուրի» ռազմանավի վրա: