Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ` օգոստոսի 14-ի երեկոյան, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, կան նաեւ վիրավորներ:
NEWS.am-ը փորձեց տեղեկատվությունը ճշտել նաեւ Ոստիկանության մամուլի ծառայությունից, բայց քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, մեր զանգերն անպատասխան մնացին:
Դեպքի մասին այլ մանրամասներ կներկայացվեն ավելի ուշ:
Նշենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:




























