Վրաստանի հայաբնակ Ծալկայի շրջանում տեղի ունեցած ուժեղ անձրեւն ու  կարկուտը  ոչնչացրել է շրջանի գյուղերի բերքի զգալի մասը, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ինչպես հայտնել է Ծալկայի շրջանի կառավարիչ Ռեւազ Շաելոխաշեիլին, կարկուտը վնասել է Կիզիլկիլիսա, Խաչկոեիս, Րեխա, Խանդո, Թամալախարբա եւ Տաբուրի գյուղերը: Կարկուտի արդյունքում ոչնչացվել է 800 հա կարտոֆիլ եւ ցորեն:

«Կարկուտը ոչնչացրեց գյուղացիների ամբողջ աշխատանքը: Վնասվել են նաեւ տները եւ մեքենաները»,- նշել է Ծալկայի շրջանի ղեկավարը: