Թուրքիայի Ադանա քաղաքում մի ուղեւորատար միկրոավտոբուսը կանգնած տեղից հետ է շարժվել, ինչի հետեւանքով վրաերթի է ենթարկել եւ տրորել մի անցորդի։
Անցորդը վթարի պահին հեռախոսով է խոսել եւ չի նկատել մեքենայի մոտենալը, իսկ վարորդը զգալով , որ ինչ որ բան է ընկել անիվի տակ՝ առաջ է տվել մեքենան։ Հրաշքով կենդանի մնացած անցորդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն փոքրիկ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։




























