Առաջիկա 20 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների օդանավակայաններն իրենց ավիապարկը կհամալրեն ընդհանուր առմամբ 1080 նոր քաղաքացիական օդանավով` ընդհանուր 110 մլրդ դոլարի սահմանում..
Այդ մասին օգոստոսի 15-ին Մոսկվայում լրագրողներին է ասել «Բոինգ- քաղաքացիական օդանավեր» ընկերության մարկետինգի փոխնախագահ Ռենդի Թինսետը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նոր օդանավերի ձեռքբերումը թելադրված է բարոյապես մաշված եւ ցածր արդյունավետությամբ օդանավերը նոր սերնդի առավել մեծ վառելիքային արդյունավետություն ունեցող մոդելներով փոխարինելու անհրաժեշտությամբ:
ԱՊՀ-ում նկատելի պահանջարկ չեն ունենա այնպիսի մեծ օդանավերը, ինչպիսիք Boeing-747-ն է եւ ավելի մեծերը: Դրանց բաժին կընկնի 20 տարվա համար նախատեսված ընդհանուր մատակարումների 4%-ը միայն: Ավիաընկերությունները կգնեն մոտ 40 նման օդանավ: Ռուսաստանում եւ ԱՊՀ –ում ռեգիոնալ ռեակտիվ օդանավերի պահանջարկը կկազմի 160 միավոր:




























