Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ուժերը ապստամբների դեմ պայքարում օգտագործել են խորհրդային P-11 բալիստիկ հրթիռ, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարի ներկայացուցչին:
Թերթի տվյալներով, հրթիռն արձակվել է Սիրտից` Քադաֆիի հարազատ քաղաքից, որ գտնվում է ծովափին` Տրիպոլիի եւ Բենղազիի միջեւ:
Առայժմ անհայտ է, թե ինչ թիրախ են ցանկացել դրանով խոցել քադաֆիստները: Հրթիռն ընկել է անապատում, Մարսա-էլ-Բրեգա քաղաքից 80 կմ հեռավորության վրա: Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ հենց այդ քաղաքն էլ եղել է հրթիռի թիրախը:
Հրթիռի անկման արդյունքում ոչ ոք չի տուժել: Թերթի տվյալներով, Քադաֆին իր զինանոցում այդպիսի 100 հրթիռ ունի:




























