«Ռոսպոտրեբնադզորը» քննարկում է վրացական «Բորժոմի» հանաքային ջրի՝ դեպի ռուսական շուկա հնարավոր ներկրումը վերականգնելու վերաբերյալ վրացական կողմի պաշտոնական դիմումը։

Անվտանգության չափորոշիչների անհամապատասխանելիության պատճառով Ռուսաստանը վրացական գինիների եւ հանքային ջրերի ներկրման վրա արգելք էր դրել դեռ 2006 թվականին։ Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը եւ հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Գեննադի Օնիշենկոն հայտարարել էին, որ այդ ապրանքատեսակները կարող են վերադառնալ ռուսական շուկա, եթե մատակարարները կարողանան ապահովել դրանց որակը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։