Ըստ պտտվող լուրերի` ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը) այս օրերին փորձում է նոր բիզնես նախագծեր իրականացնելու ուղղությամբ բանակցություններ վարել ռուսաստանյան գործարար շրջանակների հետ: Միեւնույն ժամանակ` Քեթրինի Միհրանը ջանք ու եռանդ չի խնայում ՀՀԿ-ի շարքերում հաստատելու իր յուրայիններին` գալիք ընտրություններում իշխանական սկուտեղից մեծ փայաբաժին ունենալու համար:

Միհրանի գործերը ծաղկում են ու բարգավաճում: Երիտասարդ գործարարը մշտապես եղածով չի բավարարվում. հիմա էլ նա բնական հյութերի պատրաստման նոր կետեր է բացում` հատկապես քաղաքի կենտրոնում ու որոշ եկամտաբեր վայրերում, ուր հնարավոր է իսկապես մեկը հազար անել: