Կառավարող կոալիցիայի եւ ընդդիմադիր հայ ազգային կոնգրեսի միջեւ բանակցությունների հերթական ռաունդի ավարտից հետո բանակցային խմբերի ղեկավարներ Դավիթ Հարությունյանն ու Լեւոն Զուրաբյանը միասին են մոտեցել լրագրողներին: Բանակցողների այսօրվա հանդիպումը տեւել է համեմատաբար կարճ, ընդամենը երկու ժամ, մինչդեռ անցած անգամ անգամ չորս ժամից ավելի:

Ի տարբերություն նախորդ հանդիպումների, նրանք միասին են մոտեցել լրագրողներին, Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է համատեղ հայտարարությունը: « Մենք քննարկել են ոստիկանության աշխատակիցների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպը` նախնական պայմանավորվածության հանգելով շարունակել քննարկումը ուրբաթ` օգոստոսի 19-ին»,- ասել է Զուրաբյանը: Դրանից հետո պատվիրակները հրաժարվել են պատասխանել որեւէ հարցի: