2012 թ.-ից Ռուսաստանը գազ է մատակարարելու Բելառուսիային իջեցված գներով:
Բելառուսիայի վարչապետ Միխայել Մյասկինովոչի հետ հանդիպումից հետո ռուս վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գազային զեղչը դա նվեր չէ Բելառուսիային, այլ ուղղակի աջակցություն:
Վարչապետը ասել է, որ այդ զեղչի չափը կորոշվի երկու երկրների ընկերությունների բանակցությունների ընթացքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Գազպրոմի» եւ «Բելտրանսգազի» այսօր գործող պայմանագիրը ստորագրվել է 2006 թ. դեկտեմբերի 31-ին եւ դրա ժամկետը լրանում է 2011 թ.-ի վերջին:




























