Իրացվելիության ներարկումը տնտեսության մեջ չի լիցքաթափի ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պետական պարտքի հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելլիկը, հայտնում է «Ֆրանս պրեսը»։
Նրա խոսքով, Եվրոպական կենտրոնական բանկը կատարում է աշխատանքի իր բաժինը։ «Սակայն պետք է հասնել հիմքային պատճառներին»,- ասել է նա։
Զելլիկը նշել է, որ եվրոական կառավարությունները պետք է մտածեն՝ նպատակահարմա՞ր է արդյոք ֆինանսական միությանը զուգահեռ ստեղծել նաեւ ֆիսկալային միություն։




























