Օգոստոսի 15-ին`ժամը 19-ի սահմաններում Սեւանա լճի «Քաղաքային» լողափից 30 մ հեռավորության վրա ջրային մոտոցիկլետը բախվել է խարսխված առագաստանավին, որի հետեւանքով ջրային մոտոցիկլետի վարողը ընկել է ջուրը:
Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 13/2 շենքի 21-րդ բնակարանի բնակիչ, 32-ամյա Գեւորգ Շուշանյանին, որը այնուհետեւ տեղափոխվել է Սեւան քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























