Նիդեռլանդների կառավարությունը որոշում է ընդունել լիբիական առաջնորդի սառեցված հաշիվներից 100 միլիոն եվրո գումար փոխանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

«Լիբիական վարչակարգի դեմ պատժամիջոցներ են կիրառվելու, բայց մարդիկ դրա հետ կապ չունեն: Այդ պատճառով Քադաֆիի հաշվեհամարներից փողերը ուղղվելու են Լիբիայում մարդկային կյանքեր փրկելու գործին»,- հայտարարել է Նիդեռլանդների արտգործնախարար Ուրի Ռոզենտալը, հաղորդում է RBC-ն: