Օգոստոսի 14-ին`ժամը 23.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար. կան տուժածներ: 

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են ԳԱԶ-3105 մակնիշի 28 ՏՍ 493 պետհամարանիշի (վարորդ` Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 21-ամյա Տիգրան Սահակյան) եւ ԳԱԶ-24 մակնիշի 62 ՕՏ 768 պետհամարանիշի (վարորդ` Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ, 28-ամյա Մինաս Եղիազարյան) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով ԳԱԶ-24 մակնիշի 62 ՕՏ 768 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Մինաս Եղիազարյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` Արմավիրի մարզի  Զարթոնք գյուղի բնակիչներ, 34-ամյա Մարինե Մնացականյանը, 23-ամյա Համլետ Ղուկասյանը, 1-ամյա Հայկ Ղուկասյանը եւ ԳԱԶ-31 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տիգրան Սահակյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ շտապօգնության աշխատակիցների կողմից տեղափոխվել Արմավիր քաղաքի հիվանդանոց:

Այնուհետեւ Մ.Մնացականյանին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն, իսկ  Հ.Ղուկասյանին` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից Տ.Սահակյանի, Մ.Մնացականյանի, Հ.Ղուկասյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Հայկ Ղուկասյանի վիճակը` ծայրահեղ ծանր: