Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչության պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածություն: Այդ մասին Trend-ին հաղորդել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:
Հատուկ ներկայացուցչի նոր ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին, հայտնել է Կոբիան: Նա հրաժարվել է տալ թեկնածուների անունները:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը 5 տարի շարունակ զբաղեցրել է Պիտեր Սեմնեբին:
Մարտին վերացված Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցչության պաշտոնը վերականգնվելու է սեպտեմբերին:




























