Լեհ ծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Անջեյ Գոլոտան հայտարարել է, որ իր հայրենակից Թոմաշ Ադամեկը ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտում ճիշտ կանի դիմի վուդու մոգությանը: Գոլոտայի խոսքով, Կլիչկոյին հաղթելու այլ միջոց ինքը չգիտի, հաղորդում է BoxingScene.com-ը: Գոլոտայի կարծիքով Կլիչկո եղբայրներից ավագն այժմ ծանր քաշային կարգում ուժեղագույնն է: 2009թ. հոկտեմբերին Գոլոտան պարտվեց Ադամեկին եւ ավարտեց կարիերան: Այդ մենամարտն առաջինն էր Ադամեկի համար ծանր քաշային կարգում: Նախքան այդ, Ադամեկը աշխարհի չեմպիոն էր դարձել 76,2 կգ եւ 90,9 կգ քաշային կարգերում:

Ադամեկ – Կլիչկո մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Վրոցլավի ֆուտբոլային ստադիոնում: Կվիճարկվի այժմ Կլիչկոյին պատկանող  WBC (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ) վարկածի աշխարհի չեմպիոնի գոտին, հաղորդում է Lenta.ru-ն: