Չինաստանի Շենժեն քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերի ծանրամարտի մրցաշարում այսօր, օգոստոսի 16-ին հանդես եկան 85 կգ քաշայինները: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Անդրիկյանը պոկում վարժությունում պատվիրած 150 կգ-ն բարձրացնել չկարողացավ եւ դուրս մնաց պայքարից: Չեմպիոն դարձավ ռուսաստանցի Ռինատ Կիրեեւը` 365 կգ (165+200):
Հիշեցնենք, որ երեկ, օգոստոսի 15-ին Համաշխարհային ուսանողական խաղերի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Ծանրամարտի մրցաշարի77 կգ քաշայինների պայքարն ավարտվեց Աղասի Աղասյանի հաղթանակով:



























