Մոսկվայում վերջին օրերին գրանցվել է քամի եւ ամպրոպ: Այսօր քամու արագությունը հասել է 25 մ/վ-ի, հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Արդեն 10 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեկ մարդ մահացել է, ինիչ համար ցավակցում եմ: Քաղաքային ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ փոթորկի հետեւանքները վերացնելու համար։ Զգույշ եղե՛ք»,- գրել է Սոբյանինը՝ իր տելեգրամյան ալիքում։