Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրաժարվել է անդամակցություն տրամադրել Զանզիբարի ֆուտբոլային ասոցիացիային` պատճառաբանելով պետական ինքնիշխանության բացակայությամբ:
Զանզիբարի ֆուտբոլային ասոցիացիան Տանզանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից անջատվել է 2002-ին, իսկ ՖԻՖԱ-ին անդամակցելու հայտ ներկայացրել 2010-ին:
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի պատասխանում նշվում է, որ մերժելու գլխավոր պատճառն անկախության բացակայությունն է:
ՖԻՖԱ-ն նկատել է, որ Զանզիբարը մաս է կազմում Տանզանիայի Միավորված Հանրապետությանը, որը ձեւավորվել է 1964-ին` Տանգանիկայի Հանրապետության եւ Զանզիբարի ու Պեմբայի Ժողովրդական Հանրապետության միացման արդյունքում, հաղորդում է Eurosport-ը:




























