ԱՄՆ-ն աջակցում է Գերմանիային «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարի տուրբինը վերադարձնելու Կանադայի որոշմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Կարճաժամկետ հեռանկարում տուրբինը թույլ կտա Գերմանիային եւ եվրոպական այլ երկրներին համալրել իրենց գազի պաշարները՝ բարձրացնելով էներգետիկ անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաեւ հակազդելով Ռուսաստանի՝ էներգիան զենքի վերածելու ջանքերին», -ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։





























