Գերմանիան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական գազի մատակարարումների հետագա պակասը չհանգեցնի հասարակության պառակտման։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը իր ճապոնացի գործընկեր Յոսիմասա Հայասիի հետ հանդիպումից հետո, գրում է DW-ը։