Իրաքը մտահոգված է Տիգրիս գետի ափին նոր մեծ ամբարտակ կառուցելու Թուրքիայի ծրագրերով։ Իրաքի խորհրդարանի ջրային կոմիտեի նախագահ Թայեր Միհեյֆ ալ-Ջուբուրին ասել է, որ Թուրքիան ծրագրում է մեծ ամբարտակ կառուցել Տիգրիս գետի ափին, գրում է  Sot al-Iraq-ը։

Ալ-Ջուբուրին քննադատել է Իրաքի կառավարության «լռությունը»։  

Իրաքցի պատգամավորն ասել է, որ այն ամբարտակը, որը Թուրքիան նախատեսում է կառուցել, ամենավտանգավորներից է, քանի որ այն թույլ չի տա, որ Թուրքիայից ոչ մի կաթիլ ջուր մտնի Իրաք։