Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիցը կոչ է անում մեծացնել պաշտպանական ծախսերը եւ բոլորի համար պարտադիր դարձնել զինծառայությունը։ Այս մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ ընթացիկ ծախսերը ներառում են լրացուցիչ ռազմաբազաների կառուցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների լրացուցիչ զորքերի տեղակայման համար, սակայն Լատվիան կարող է ստիպված լինել ավելի շատ ծախսել:
«Այսօր անվտանգությունը մեր քաղաքականության առաջնահերթությունն է»,-ասել է նա ՝ հավելելով, որ հատկացվել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսը, սակայն դա կարող է բավարար չլինել։





























