ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգն այսուհետ կտարածվի Ուկրաինայի բոլոր բնակիչների վրա։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Интерфакс»-ը։
Հրամանագրով փոխվում է փաստաթուղթը, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը տարածվոմ էր միայն Դոնեցկի ժողովրդական հանրապետության, Լուգանսկի ժողովրդական հանրապետության, Զապորոժիեի եւ Խերսոնի բնակիչների համար։





























