Թուրքիայի Սամսուն քաղաքի դպրոցներից մեկում կանացի պայուսակ գողանալու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի քաղաքացի 55-ամյա Գրիշա Մ.-ին:

Թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝ դպրոցում գտնվող անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերն ուսումնասիրելուց հետո ոստիկանությունը բերման է ենթարկել Գրիշա Մ.-ին, ով սակայն չի ընդունել մեղադրանքը՝ թարգմանչի միջոցով ասելով, թե դպրոց է մտել զուգարանից օգտվելու համար եւ գողություն չի կատարել:

Նախաքննությունից հետո Գրիշա Մ.-ին տեղափոխել են դատարան, որտեղից նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Այնուհետ ոստիկանությունը նրան տեղափոխել է օտարերկրացիների համար նախատեսված վարչություն՝ Թուրքիայից արտաքսելու համար: