Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկում են եվրագոտու համար միասնական տնտեսական կառավարություն ստեղծել: Այդ մասին հայտարարվել է երկու եվրոպական առաջնորդների` Ելիսեյան պալատում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է Figaro-ն: Հանդիպման ընթացքում Սարկոզին եւ Մերկելը մի շարք առաջարկություններ են ներկայացրել եվրոյի գոտում ֆինանսական իրավիճակի առողջացման վերաբերյալ:

Համաձայն նախաձեռնության` ԵՄ երկրների ղեկավարները տարեկան երկու անգամ կհավաքվեն` տնտեսական խնդիրները համատեղ քննարկելու համար, իսկ  միջպետական կառավարության  նախագահը կընտրվի 2,5 տարով:  Որպես այդ կառույցի  նախագահ Սարկոզին եւ Մերկելն առաջարկել են Եվրախորհրդի գործող նախագահ Հերման վան Ռոմպեյին: