Մուամար Քադաֆիի զորքերը հայտարարել են լիբիական Միսուրատա քաղաքի գրավման մասին:

Ինչպես հայտնել է լիբիական կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը, ներկայումս բանակը «ճնշում» է ապստամբներին եւ դուրս մղում արվարձաններից դեպի անապատ, ռազմական գործողություններն ընթանում են Տրիպոլիից 200 կմ հեռավորության վրա:

Հայտարարության մեջ ասվում է, որ բնակչության անվտանգության ապահովման գործում կարեւոր դեր են խաղում տեղական ցեղերը, որոնք աջակցում են Քադաֆիին, հաղորդում է RBC-ն: