Ամերիկյան Օկլահոմա նահանգում` Տուլսա քաղաքում, միայն կարճ տաբատ հագած տղամարդը 6 օր շարունակ նստել է հեռուստաաշտարակի վրա, հաղորդում է Fox News-ը:
Ոստիկանությունը կարծում է, որ 25-ամյա Ուիլիամ Ստերդիվանտը (William Sturdivant), ով 30 մետրանոց աշտարակի վրա գտնվել է օգոստոսի 11-ից 16-ը, տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Տուլսա քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Լելանդ Էշլին (Leland Ashley), հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցների հետ երկար բանակցություններից հետո տղամարդը հանձնվել է երեկ երեկոյան: Նա հրաժարվել է ջրից եւ ուտելիքից, որը նրան առաջարկել են փրկարարները:
Հայտնի չէ, թե ինչն է դրդել Ուիլիամին նման քայլ անել: Ինչ վերաբերվում է մեղադրանք ներկայացնելուն, ապա Էշլիի խոսքով, միակ բանը, ինչում նրան կարող են մեղադրել, դա մասնավոր սեփականության սահմանների խախտումն է:



























