Քիքբոքսինգի բրիտանացի վարպետ Մարկ Ֆաուլերը մահացել է մենամարտից երկու օր անց: Ավստրալիայում բնակվող Ֆաուլերը վերջին մենամարտն անցկացրել է օգոստոսի 13-ին: Մենամարտից հետո նա կորցրել է գիտակցությունը եւ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է օգոստոսի 15-ին: Ավստրալական լրատվամիջոցները մարզիկի մահվան մասին հայտնել են միայն այսօր, օգոստոսի 17-ին: The Sydney Morning Herald պարբերականը նշում է, որ մարզիկը 5-րդ ռաունդում հայտնվել է նոկդաունում:

35-ամյա Ֆաուլերը մուայ-թայի Հարավային Ուելսի թեթեւ քաշային կարգի չեմպիոնն էր:

Մուայ-թայը քիքբոքսինգի տարատեսակ է, որտեղ թույլատրվում է հարվածել ձեռքերով, ոտքերով, արմունկներով եւ ծնկներով: