Երեւան քաղաքում` Հրազդանի կիրճում` «Հրազդան» մարզադաշտի մոտ օգոստոսի 16-ին ավտոկռունկ է շրջվել:
Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկատվությունը ստացվել է ժամը 12.47-ին: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ Հայաստանի ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատիվ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում շրջվել է «ԶԻԼ-ԻՎԱՆՈՎԵՑ» մակնիշի 985 ՏԼ 67 պետհամարանիշի ավտոկռունկը: Տուժածներ չկան:




























