Օգոստոսի 16-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել , որ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի հարակից դաշտում բնակիչների կողմից հայտնաբերվել է ականանման առարկա:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են համապատասխան մարմինները: Տեղում պարզվել է, որ գտածոն ուսումնական ական է, ինչը տեղափոխվել է Թալին քաղաքի ոստիկանության բաժին: