Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Մարիո Զագալոն ենթարկվել է զինված հարձակման: Ռիդ դե Ժանեյրոյի ոստիկանությունը հայտնել է, որ չորս զինված անձինք ավտոմեքենայով փակել են Զագալոյի մեքենայի ճանապարհը: Ճանաչելով Զագալոյին` կողոպտիչները փոխել են նախնական մտադրությունը եւ չեն առեւանգել մեքենան: Սակայն Զագալոյի դրամապանակից եւ ոսկե շղթայից կողոպտիչները չեն հրաժարվել: Ավտոմեքենայում եղել են նաեւ Զագալոյի կինն ու երեխան: Ոչ ոք չի տուժել, հաղորդում է AP-ն:

Մարիո Զագալոյի գլխավորությամբ Բրազիլիան աշխարհի չեմպիոն է դարձել 1970-ին: 1994-ին Բրազիլիան դարձյալ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ Զագալոն թիմի գլխավոր մարզչի օգնականն էր: Զագալոն միակ ֆուտբոլիստն է, որ աշխարհի չեմպիոնի չորս տիտղոս ունի` երկու անգամ որպես խաղացող (1958, 1962) եւ երկու անգամ որպես մարզիչ, հիշեցնում է ria.ru-ն: