Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Մշակույթի հարցերով կոմիտեի նախագահ Նիզամ Ջաֆարովը քաշքշուք է սարքել  Թուրքիայի Բոդրում քաղաքի հանգստյան տներից մեկում, հաղորդում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը:

Աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանցի պատգամավորը մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք ընդունելուց հետո սկսել է բարձրաձայն հայհոյել եւ քննադատել  հյուրանոցի անձնակազմին:

Դրանից հետո հյուրանոցի անվտանգության աշխատակիցները կարգի են հրավիրել Ջաֆարովին, ով, ուշքի գալուց հետո, հիշեցրել է նրանց, որ ինքը Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է: Միջադեպից երկու օր անց պատգամավորը Բաքու է վերադարձել: