Կնոջը դատական պատասխանատվությունից ազատելու համար Լոս Անջելեսից 44-ամյա Սահակ Թումանյանն օգոստոսի 15-ին դաշնային դատարանում հայտարարել է, որ «Brunswick Medical Supply» ընկերության միջոցով օգնել է լվանալ «Medicare»-ի խարդախության սխեմայով ձեռք բերված անօրինական եկամուտները, հաղորդում է «The Florida Times-Union»-ը:
Նա իրեն մեղավոր է ճանաչել փողերի լավացմանը մասնակցելու մեջ, որը ենթադրում է 20 տարվա ազատազրկում եւ մինչեւ 500 000 հազար դոլար տուգանք: Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ չի գործում, ուտի նա պետք է կրի ողջ պատիժը:
Կինը` Հասմիկ Թումանյանը, փաստաբանի եւ թարգամանչի միջեւ նստած հետեւել է, թե ինչպես է ամուսինը դատավորին պատմում, որ մասնակցել է «Brunswick Medical Supply Inc.»-ի միջոցով «Medicare»-ին մոտ 5,4 մլն դոլարի վճարման կեղծ պահանջի ներկայացման սխեմային, որը կազմակերպվել է Արթուր Մանասարյանի կողմից:
Սահակ Թումանյանն ասել է, որ մեղավոր է, սակայն չի բացատրել, թե ինչու:
Դատական նիստից 30 րոպե առաջ Թումանյանը գնացել է մեղքի ընդունման գործարքի: Դրա փոխարեն դատախազությունը հրաժարվել է 39-ամյա Հասմիկ Թումանյանին նույն մեղադրանքն առաջադրելուց: Նրան, սակայն, սպառնում է վտարում, ինչպես հայտարարել էին իշխանությունները:
Դատավճռի օրը դեռեւս հայտնի չէ:
Թումանյանը հանցավոր խմբավորման այն 73 մեղադրյալների թվում է, որոնք «Medicare»-ին 163 մլն դոլարի վճարման կեղծ պահանջ էին ներկայացրել:



























