Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են ընտանիքի չորս անդամների դիեր, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա։ Եվս մեկ երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Միջադեպը տեղի է ունեցել Ռաբոչայա Կրեստյանկա գյուղում։
Ընտանիքի հինգ անդամներից միայն չորս տարեկան աղջիկ է ողջ մնացել: Նա հոսպիտալացվել է պարանոցի վնասվածքով։
Դենիս Մաշոնսկի անունով տղամարդը հետախուզման մեջ է, գրում է «Коммерсант»-ը։





























