90 տարեկանում մահացել է ԽՍՀՄ-ում Կուբայի վերջին դեսպան Խոսե Ռամոն Բալագերը, գրում է AP-ը։
Մահվան պատճառը հայտնի չէ։
Բալագերը 2004-2010 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։
2011 թվականին նա ընտրվել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավար։ Բալագերը ծնվել է 1932 թվականին հունիսի 6-ին, նա ընդամենը վեց տարով փոքր էր Ֆիդել Կաստրոյից եւ կուբացի առաջնորդների ավագ սերնդի կարեւորագույն ներկայացուցիչներից էր։





























