Նյու Յորքի ֆոնդային բորսայում նավթի գները բարձրացել են 1,9% տկոսով, հաղորդում է Bloomberg-ը:  Վերջին  8  օրվա ընթացքում սա ամենաբարձր մակարդակն է:  Բարձրացման հիմնական պատճառը  ԱՄՆ-ում վառելիքի պաշարների նվազման եւ  պահանջարկի ավելացման հետ կապված ներդրողների սպասումներն են:

Այդ սպասումներն ամրապնդում է նաեւ Ամերիկյան նավթային ինտիտուտի երեկվա հայտարարությունն այն մասին, որ  բենզինի պաշարները վերջին 5 ամիսներին նվազման ամենացածր մակարդակին են հասել:

Brent Crude Oil մակնիշի նավթի հոկտեմբերի ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հասել 110,54  դոլարի` մեկ բարելի դիմաց: