Միլանի ֆոնդային բորսայում մայիսի վերջից առաջին անգամ դոլարը եվրոյին նկատմամբ մինչեւ 1,45-ով նվազել է, հաղորդում է իտալական Il Sole-ը:  Դոլարի փոխարժեքն ամնեցածր շեմին է հասել նաեւ ֆունտ ստեռլինգի նկատմամբ (1,6432):  Ինչ վերաբերում է ճապոնական իենին, ապա դոլարի փոխարժեքն այս արժույթի նկատմամբ կազմել է 76,42` ընդհուպ մոտենալով Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գրանցված ամենացածր մակարդակին:

Դոլարը նվազում է նաեւ շվեյցարական ֆրանկի նկատմամբ` չնայած Շվեյցարիայի ազգային բանկի` ազգային արտահանումը խարխուսելու համար իր արժույթը թուլացնելու ջանքերին: