Չինաստանում ընթացող Համաշխարհային Ունիվերսիադայում Հայաստանի ծանրորդները երկրորդ օրն անընդմեջ չեն կարողանում ավարտել մրցումը: Այսօր, օգոստոսի 17-ին մրցահարթակ դուրս եկան 94 կգ քաշայիններ Վարդան Դավթյանն ու Նորայր Վարդանյանը եւ երկուսն էլ ավարտեցին միայն պոկում վարժության մրցումը, իսկ հրում վարժությունում ձախողվեցին:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Անդրեյ Դեմանովը:



























