Թուրքիայի Հաքքարի նահանգում օգոստոսի 17-ին PKK-ի կողմից իրականացված գործողությունից հետո, երբ սպանվել էր 11 թուրք զինվորական, թուրքական F-16 կործանիչները մտել են Հյուսիսային Իրաք եւ ռմբահարում են PKK-ի ճամբարները:
Թուրքական Milliyet-ը տեղեկացնում է, որ Դիարբեքիրի ռազմաօդային 8-րդ ռազմաբազայից օդ են բարձրացել 10 F-16 տիպի ռազմական օդանավեր եւ անցնելով Իրաքի սահմանը` սկսել են ռմբահարել Քանդիլ լեռը, որտեղ թաքնվում են PKK-ի զինյալները:
Թուրքիայի պաշտոնական մարմինները դեռ չեն հաստատել Իրաքի տարածքում գործողություն իրականացնելու փաստը:




























