Չեխիան չի հրաժարվում ազգային արժույթից, առնվազն առայժմ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Պետր Նեչասը` մեկնաբանելով Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների նախաձեռնությունը Եվրագոտու տնտեսական կառավարություն ստեղծելու մասին:
Նշենք, որ օգոստոսի 16-ին Փարիզում Անգելա Մերկելն ու Նիկոլա Սարկոզին առաջարկել են այսպես կոչված եվրագոտու ֆինանսական կառավարություն ստեղծել, որը ղեկավարելու է Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը:




























